Գաղտնիության քաղաքականություն

Հարթակի/Հավելվածի Գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սույն փաստաթղթում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Հարթակի/Հավելվածի կողմից անձնական տվյալները կարող են հավաքագրվել հետևյալ եղանակներով․

-Երբ Հարթակում/Հավելվածում գրանցման ժամանակ Դուք նշում եք գրանցման համար անհրաժեշտ տվյալներ;

– Հարթակ/Հավելված մուտք գործելու դեպքում մեզ հասանելի է դառնում Ձեր IP հասցեն;

-Երբ Դուք մուտք եք գործում Հարթակ/Հավելված (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում);

-Լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը;

-Բաժանորդագրվում եք նորություններին։

Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները հետևյալ նպատակներով․

-Հարթակի/Հավելվածի ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելու նպատակով;

– Հարթակի/Հավելվածի աշխատանքի ուսումնասիրության, դրա բարելավման նպատակով,

-Օգտագործողների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման նպատակով;

-Օգտատերերի հարցերին/հայտերին նշված կապի միջոցներով արձագանքելու նպատակով;

-Նորությունների, առաջարկների, ծառայություններին համապատասխանող ծանուցումների ուղարկման նպատակով։

Օգտագործողների անձնական ոչ հրապարակային տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն մեր աշխատակիցներից սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության իրավունք ունեն և պարտավորված են պահպանել տեղեկատվության անվտանգությունը։

Օգտագործողների անձնական տվյալները մշակվում են առանց ժամկետի սահմանափակման, ցանկացած օրինական եղանակով։ 

Մեր կողմից հավաքագրված անձնական տվյալներից օգտվելու հնարավորություն կարող են տրամադրվել երրորդ անձանց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ գովազդային միջոցառումների իրականացման, վիճակագրական վերլուծությունների իրականացման, Հարթակի/Հավելվածի աշխատանքի բարելավման նպատակներով։

Օգտատիրոջ անձնական տվյալները մեր կողմից կարող են փոխանցվել լիազորված պետական մարմիններին միայն օրենսդրությամբ հաստատված հիմքերի և ընթացակարգի համաձայն:

Գաղտնիության քաղաքականությունը ուժի մեջ է մտնում հարթակում հրապարակման պահից։

Ընկերությունը իրավասու է փոփոխություններ իրականացնել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ առանց նախնական ծանուցման։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանց հարթակում հրապարակման պահից, նույն պահից նախորդ խմբագրությունը ճանաչվում է ուժը կորցրած։